ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բացօթյա կինոդիտումներ և համերգներ` «Ոսկե ծիրանի» ընթացքում

Բացօթյա կինոդիտումներ և համերգներ` «Ոսկե ծիրանի» ընթացքում
08.07.2017 | 00:23

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն ու «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը ներկայացրել են 14-րդ անգամ անցկացվող երևանյան կինոփառատոնի ծրագիրը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ նախատեսված միջոցառումներն ու հետագա ծրագրերը:

Արամ Սուքիասյանը մասնավորապես տեղեկացրել է, որ այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ընդլայնվել է բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունը: Եթե մինչ այժմ դրանք տեղի էին ունենում միայն Կարապի լճի տարածքում և Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ապա այս անգամ բացօթյա կինոդիտումներ կանցկացվեն նաև «Կասկադ» համալիրում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ «Հայաստան» կինոթատրոնի հարևանությամբ, Սիրահարների այգում և Ազատության հրապարակում:
Բացօթյա կինոդիտումներից բացի, նախատեսված են նաև բացօթյա համերգներ: Արամ Սուքիասյանը տեղեկացրել է, որ հուլիսի 9-16-ը, ամեն օր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ժամը 21:00-23:00-ն հանրահայտ ջազմեն Լևոն Մալխասյանի գլխավորությամբ կլինի տարբեր ջազ-բենդերի մասնակցությամբ համերգային ծրագիր, այդ թվում նաև՝ ֆիլմերից հայտնի և սիրված երաժշտությունների ջազային մեկնաբանումներով:

«Ոսկե ծիրան» կիոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն իր հերթին նշել է, որ փառատոնն այս ընթացքում մեծ հաջողությունների է հասել, այդ թվում նաև բոլոր այն մարդկանց ու կազմակերպությունների շնորհիվ, ովքեր մշտապես եղել են փառատոնի կազմակերպիչների կողքին ու իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել:

Դիտվել է՝ 2382

Մեկնաբանություններ